Առաջին նախաբժշկական օգնություն
Աղիքային վարակներ (ինֆեկցիաներ)
 
                            Այս խմբի մեջ մտնում են որովայնային տիֆը, պարատիֆերը, դիզենտերիան, հեպատիտ A-ն, խոլերան, սալմոնելյոզը, բրուցելյոզը և այլն։ Աղիքային վարակներով վարակումը տեղի է ունենում մարսողական ճանապարհով, այսինքն՝ բերանով:
Հարուցիչները դուրս են գալիս հիվանդի (վարակակրի) մարմնից կղանքի հետ։ Արտազատված հարուցիչներն անսարք կոյուղու, կեղտոտ ձեռքերի, ճանճերի միջոցով կամ այլ ճանապարհներով կարող են ընկնել ջրի, սննդի, շրջակա առարկաների վրա, որոնց միջոցով էլ տեղի է ունենում վարակումը։ Աղիքային վարակների դեպքեր հատկապես հաճախ են հանդիպում ամռան և աշնան ամիսներին։
ՆՇԱՆՆԵՐԸ
- 
Լուծ։ Լուծը նորմայից ջրիկ կղումն է աղիների արագ դատարկման և հաստ աղիներում ջրի ներծծման խանգարման հետևանքով։ Կղանքը կարող է լինել արյան, լորձի, թարախի խառնուրդներով։ 
- 
Սրտխառնոց, փսխում։ Փսխումը կարող է լինել եզակի կամ բազմակի։ 
- 
Ախորժակի բացակայություն։ 
- 
Որովայնի շրջանի ցավեր՝ տարբեր բնույթի տեղակայման և ուժգնության։ 
- 
Մարմնի ջերմաստիճանի փոփոխություն։ Այն կարող է լինել սովորականից բարձր կամ ցածր (օրինակ՝ խոլերայի դեպքում)։ 
ՋՐԱԶՐԿՈՒՄ
Ջրազրկումը վիճակ է, որը զարգանում է մարմնից հեղուկի և աղերի մեծ քանակի կորստից։ Ջրազրկման պատճառ կարող են լինել երկարատև լուծը, բազմակի փսխումները, առատ քրտնարտադրությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը և այլն։ Մեծ քանակով ջրի և աղերի կորուստը բերում Է արյան խտացման և ազդում Է բոլոր համակարգերի, հատկապես՝ սրտանոթային համակարգի գործունեության վրա։ Տարբերում են ջրազրկման երեք աստիճաններ (տե՛ս աղյուսակ 21.1)։ Ջրազրկումն առավել մեծ վտանգ Է ներկայացնում փոքր երեխաների և տարեց մարդկանց համար։ Երեխաների մոտ ջրազրկումն արագ է զարգանում և ավելի վտանգավոր Է։ Բացի աղյուսակում բերված նշաններից` ծծկեր երեխաների մոտ ջրազրկման ժամանակ առաջանում Է նաև մաշկի խիստ չորություն ու կնճռոտում, դիմագծերը սրվում են, լաց լինելիս արցունք չի լինում, աչքերը չոր էն։ Գլխի վրա գաղտունը փոս է ընկնում, աչքերը փոս ընկած են ու նրանց շուրջն առաջանում Է կապտություն (ակնոցի ձևով)։
 Ջրազրկումը միշտ լուրջ վտանգ Է ներկայացնում հիվանդի կյանքի համար, քանի որ զարգանում Է շոկ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Ջրազրկման առաջին աստիճանի նշանների ի հայտ գալու դեպքում պետք է շտապ լրացնել հեղուկի և աղերի կորուստը։ Տվեք նրան ջրազրկման բուժման համար նախատեսված լուծույթներ (ռեհիդրոն, օրալիտ և այլն)՝ պարտադիր պահպանելով դրանց պատրաստման կանոնները։ Եթե պատրաստի լուծույթ չկա, ինքնուրույն պատրաստեք հետևյալ կազմով լուծույթը. 3-4 թեյի գդալ շաքարը և կես թեյի գդալ աղը լուծեք մեկ լիտր (4-5 բաժակ) ջրում։ ժամը մեկ տուժածին տվեք առնվազն երկու բաժակ այդ լուծույթից։ Տուժածը պետք Է լուծույթը խմի կում-կում՝ մեկ բաժակը 10 րոպեում։ Չի թույլատրվում տուժածին կես լիտրից ավել սովորական ջուր տալ։
 Երկրորդ և երրորդ աստիճանի ջրազրկման ժամանակ, գիտակցության առկայության դեպքում տուժածին տվեք նշված հեղուկները և անհապաղ ահազանգեք շտապ օգնություն, քանի որ այս դեպքում միայն առաջին օգնությամբ վիճակը շտկել հնարավոր չէ։
 16.10.2012
16.10.2012                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                - Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
 18.01.2024
18.01.2024                                     
                                        
                                
                Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
 23.11.2023
23.11.2023                                     
                                        
                                
                Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
 22.12.2022
22.12.2022                                     
                                        
                                
                Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
 20.06.2022
20.06.2022                                     
                                        
                                
                Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
 14.10.2021
14.10.2021                                     
                                        
                                
                Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
 10.10.2021
10.10.2021                                     
                                        
                                
                Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
 27.09.2021
27.09.2021                                     
                                        
                                
                Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
 28.07.2021
28.07.2021                                     
                                        
                                
                Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
 23.02.2021
23.02.2021                                     
                                        
                                
                Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
 24.01.2019
24.01.2019                                     
                                        
                                
                Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
 18.01.2019
18.01.2019                                     
                                        
                                
                Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
 20.12.2018
20.12.2018                                     
                                        
                                
                Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
 15.11.2018
15.11.2018                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    